04:37 , 15 նոյեմբեր, 2014
Lurer.com–ը գրում է.
Օսլոյի «Բրիսթոլ» հյուրանոցում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպաններին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հիմնած Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնել է contact.az-ը:
Facebook սոցիալական ցանցի իր էջում NIDA շարժման ակտիվիստ Ուլվի Հասանլին գրել է, որ միջոցառումը բացել է Հելսինկյան կոմիտեի տնօրեն Հաուք Լունդը՝ խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների խմբի մասին:
Այնուհետև ելույթ է ունեցել բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին: Ի նշան Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի հետ համերաշխության՝ նա վերջինիս նկարով շապիկ է կրել:
«Ժամանակին այստեղ պատկերված էր իմ լուսանկարը», - ասել է նա:
Մրցանակը շնորհվել է քաղբանտարկյալների ընտանիքի անդամներին՝ Ինթիգամ Ալիևի դստերը, Լեյլա Յունիսի դստերը և Ռասուլ Ջաֆարովի եղբորը: