03:19 , 15 նոյեմբեր, 2014![]()
Lurer.com-ը գրում է.
Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերում, որն անցկացվելու է 2015թ. հունիսին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ընդգրկված է նաև սամբո ըմբշամարտը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նոյեմբերի 11-ին կայացած նիստում քննարկելով Հայաստանի, այդ թվում՝ հայ սամբիստների մասնակցության հարցը՝ գործադիր կոմիտեն որոշեց.
1. Մասնակցել «Բաքու-2015» Առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերին,
2. Վերանայել 2015 թ. Մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում,
3. Անցկացնել հանրապետական ընտրական մրցումներ մինչև 57, 90 կգ (տղամարդիկ) և մինչև 52 կգ (կանայք) քաշային կարգերում՝ ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար,
4. Կազմակերպել ուսումնամարզական հավաքներ և ապահովել մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերի՝ «Բաքու-2015» խաղերին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու համար:
5. Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ պարտավորվածություն ստանձնել «Բաքու-2015» խաղերին նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում. տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: