03:14 , 15 նոյեմբեր, 2014Armsport.am–ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Պորտուգալիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո մամուլի ասուլիս տվեց:
- Նախ շնորհավորում եմ Պորտուգալիային, այն շատ լավ թիմ էր այս երեկո: Ցանկանում եմ շնորհավորել նաեւ իմ թիմին, նրանք կռվեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգանային հրապարակից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից, բայց վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:
- Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերն որքանո՞վ էին փոխվել:
- Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, թե ում խաղացել եւ ես ընտրել էի Ոսկանյանին: Բացի գոլի պահից, ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաեւ նշեմ որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:
- Միգուցե՞ ժամանակն է, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք ում մասին է խոսքը…
- Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողություններ: Այդ գործողությունները պետք է սկսեն դարպասապահից մինչեւ հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ