Հայաստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիայում (լուսանկարներ, տեսանյութ)


01:56 , 15 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Դաշտի տերերի խաղային առավելությամբ տեղի ունեցած խաղն ավարտվեց  նվազագույն 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն:  72-րդ րոպեին Նանիի փոխանցումից հետո պորտուգալացի հեղինակեց իր 52-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում:
Արդյունքում  Շալանդի թիմը  հայրենիք կվերադառանա առանց միավոր վաստակելու: