Մերոնք իրենց հյուրի կարգավիճակում չեն զգում


00:47 , 15 նոյեմբեր, 2014

Եթե փորձենք վերլուծել Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային դիմակայության առաջին խաղակեսը, ապա կարելի է նկատել, որ, չնայած հանդիպումն ընթանում է Պորտուգալիայում, մեր ընտրանին ամենևին էլ իրեն չի զգում հյուրի կարգավիճակում: Եթե վերջնական արդյունքում գրանցվի խաղաղ հաշիվ, մերոնք արդեն կունենան առավելություն: Խաղի նման տեմպը հենց դա էլ հուշում է ինձ: Իհարկե, եթե  Պորտուգալիայի պաշտպանները զերծ մնան կոպիտ խաղից, ապա նրանք չեն կարող սեփական դարպասն անառիկ պահել, դրա համար էլ պաշտպանները բոլոր թույլատրելի ու անթույլատրելի հնարքները կիրառում են մեր առաջատարների նկատմամբ: Ինչևէ, առաջին խաղակեսում նախաձեռնությունը Պորտուգալիայի կողմն է, բայց Հայստանի հավաքականը ամենևին էլ չի խաղում երկրորդ համարով: