Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամուսնալուծության հարցում զոքանչներն են մեղավոր


23:23 , 14 նոյեմբեր, 2014

1358533624_11in.am-ը գրում է.

Երբ կինը սկսում է մտածել ամուսնալուծութան մասին, ծնողների կարծիքը վերջնական որոշման համար մեծ նշանակություն կարող է ունենալ: Իրականում, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամուսնալուծված կանանց երկու երրորդը այդ որոշումը ընդունալիս հիմնվել է մոր կարծիքի վրա, գրում է Mail Online-ը:

Ամուսնալուծվածների 63%-ը հայտարարել է, որ ընտանիքներն իրենց որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել, սակայն բոլորից առավել ներգործել են մայրերի կարծիքները:
Յուրաքանչյուր տասներորդը խոստովանել է, որ այդ որոշումն օգնել են ընդունել քույրերը կամ եղբայրները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամուսնալուծությանը կողմ հարազատները առավել հաճախ նշում են ամուսինների միջև տարբերությունները, քննադատում են զուգընկերոջը: Ընդ որում, 67%-ը խոստովանել է, որ ուրախ է եղել ընտանիքի աջակցության համար: Նրանք համոզված են, որ ընտանիքն օգնել է ճիշտ որոշում կայացնել, քանի որ իրենց ամուսնությունը անհաջող է եղել:

Ավելի քան 2 հազար ամուսնալուծված բրիտանացիների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրության հեղինակները ընտանեկան իրավունքի մասնագետներ են:
Հարցվածների 74%-ը բողոքել է, որ զուգընկերն իր ընտանիքին ավելի շատ է լսել, քան իրեն, իսկ մեկ քառորդը հայտարարել, որ անտեսել է զուգընկերոջ հարազատներին:

Ուսումնասիրողները նշում են, որ երբ բանը հասնում է ամուսնալուծության վերաբերյալ որոշումը ընդունելուն, ապա մարդկանց մեծամասնությունը հաշվի է առնում ընտանիքի կարծիքը: