23:15 , 14 նոյեմբեր, 2014
Operativ.am-ը գրում է.
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 01.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրի քարե պատնեշին։ 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.45-ին, Երևանի Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ Երևանի Մոնթեյի փողոցում իր կողմից վարած մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետևանքով, և բուժօգնություն ստանալով՝ հեռացել:
Կատարվում է քննություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ