21:27 , 14 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է.

Ամերիկյան NBC հեռուստաընկերության հաղորդավար Էլ Ռոկերը նոր ռեկորդ է սահմանել, որը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ պատմելով եղանակի կանխատեսման մասին 34 ժամ շարունակ, հայտնում է RIA Novosti-ն:
Today հաղորդման հաղորդավարը ամեն ժամը մեկ արել է 5 րոպեանոց դադար: Էլին հյուր են եկել դերասաններ, կատակերգուներ, հաղոդավարներ:
Նախորդ ռեկորդը սահմանել էր նորվեգական TV2 հեռուստաալիքի հաղորդավար Էլի Կարի Գյենեգեդալը: Նա եթերում էր եղել 33 ժամ: