20:22 , 14 նոյեմբեր, 2014
1. Սնունդը
Խորհուրդ է տրվում օգտագործել`
• Ցանկացած բանջարեղենային ապուրներ, ոչ յուղային մսի և ձկան արգանակներ
• Մսի, թռչնի և ձկան ոչ յուղային տեսակներ
• Թեյ, կաթ, կաթնամթերք, անյուղ կաթնաշոռ և պանիրներ
• Ձավարեղեն, հնդկաձավար, գարի, բլղուր, գերկուլես, լոբազգիներ, բանջարեղեն
• Թարմ մրգեր և հատապտուղներ քաղցրա-թթու տեսակների
Բացառվում են`
• Հացաբուլկեղեն
• Յուղոտ ագրանակներ
• Մսեղենի , թրչնի, երշիկեղենի յուղային տեսականի, աղի ձկնամթերք
• Սերուցք, քաղցր պանրիկներ,
• Բրինձ, կարտոֆիլ , մակարոնեղեն, մաննի շիլա
• Մարինացված և աղի բանջարեղեն
• Խաղող, չամիչ, բանան, թուզ, թութ, խուրմա,
• ձմերուկ, սեխ, կերաս, ծիրան` սահմանափակ
• Շաքար, մուրաբա, կոնֆետներ, քաղցր հյութեր, լիմոնադներ, պաղպաղակ, ալկոհոլ
Սննդի ընդունում օրը 3 անգամ, վերջինը ոչ ուշ, քան ժ. 18-19.00
9.00- նախաճաշ (կաթնամթերք, գերկուլես, ձու շաբաթը 3 հատ), թեյ
11.00- միրգ (խնձոր կամ դեղձ կամ հատապտուղներ) կամ սալաթ
13.00-14.00- ճաշ (սուպեր, ձավարեղեն, բանջարեղեն, կանաչեղեն, մսեղեն, սալաթներ)
18.00- 19.00- ընթրիք (նույնը, ինչ որ ճաշին, մածուն)
2. Կատարել ֆիզիկական վարժություններ, զբաղվել սպորտով
• երեկոյան քնելուց առաջ քայլք` 40-50 ր, միջին արագությամբ
3. Արյան գլյուկոզայի հսկողություն
• որոշել առավոտյան քաղցածության գլյուկոզան շաբաթը 3 անգամ
• կատարել գլիկեմիկ պրոֆիլ շաբաթը 1 անգամ` որոշելով գլյուկոզան ամեն ուտելուց առաջ և 2 ժ հետո, վերջինը ժ. 24.00։