Կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ խոցված ուղղաթիռի մասին


19:06 , 14 նոյեմբեր, 2014

349EAC92-89D7-4F73-8386-06169B9FB4A6_w640_r1_s1in.am-ը գրում է․

Միացյալ Թագավորությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված և դիմում է կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք միանում ենք նրանց և միջազգային հանրությանը, մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, և մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:

Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը և աշխատել խաղաղության ուղղությամբ»: