Նոյեմբերի 16-ին փակ է լինելու Արշակունյաց պողոտայի մի մասը


18:36 , 14 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ-ի նոյեմբերի  16-ին, մեկ օրով  երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են  Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի և Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա -Արտաշիսյան փողոց – Շիրակ փողոց ուղղությունները:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար: