Տաքսու վարորդը քթոսկրի կոտրվածք է ստացել


06:42 , 14 նոյեմբեր, 2014

Operativ.am–ը գրում է.

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 04.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Արմեն Զ.-ն և հայտնել է, որ վնասվածքն ստացել է Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ ժամը 01.30-ին անհայտ անձը, նստելով նրա վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի տաքսի ավտոմեքենան, հիշյալ փողոցների խաչմերուկում վիճաբանել և բռունցքով 2 անգամ հարվածել է նրա դեմքին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ