Մեր շոուբիզը գնում է 6-8 ոճի, ու նրան կանգնեցնելն անհնար է


18:04 , 14 նոյեմբեր, 2014

Սյուզի Մելիքյանն էլ ունեցավ նոր խորովածաքյաբաբային երգ: Սյուզի Մելիքյանը «Տարավ-բերեց», մտավ շոուբիզյան 6-8 ոլորտը: 
Աչքներս լույս.... Սյուզի Մելիքյանը նոր տեսահոլովակ ունի. ու դաժե երգ.... (Դե հա, երգ ու տեսահոլովակ անվանելը քիչ մը սրբապղծություն ա, բայց դե փաստն եմ արձանագրում): 
Ինչպես մեր շոուբիզի աստղերը ձգտում են հնարավորինս վատ անվանում ընտրել իրենց երգերի համար, այնպես էլ Սյուզին հետ չմնաց ու.... Նոր երգի վերնագիրն ա. «Տանեմ- բերեմ»: (դե կարար ավելի վատ լիներ՝ տանեմ-չբերեմ): 
Մի խոսքով, Սյուզի Մելիքյանն էլ հասկացավ, որ «սիրո» մասին երգերի բիզնեսում փող չի ֆռռում ու որոշեց 6-8-ի անցնել, իհարկե, մենք բոլորս գիտենք, որ Սյուզին սավսեմ կարիք չունի ռեստորանում երգելու՝ փող աշխատելու նպատակով, բայց դե վեց-ութ ոճի նոր երգը կօգնի հայտնիություն ձեռք բերել: 
Մի խոսքով, կարանք ամփոփենք հետևյալ կերպ. «Մեր շոուբիզը գնում է 6-8 ոճի, ու նրան կանգնեցնելն անհնար է», իսկ էս ոճի գերադասելու միակ պատճառը հանդիսանում է քյաբաբասեր մեծահարուստների կողմից ռեստորաններում մեծ պահանջարկի ստեղծումը: 
Դե վայելեք, Սյուզիի տանում-բերումը ու սպասենք Լիլիթ Հովհաննիսյանի՝ «Քթիցդ բռնեմ- ֆռցնեմ» նոր երգին:

Հ.Գ. Ուղղակի ամոթ ա սենց շոուբիզ ունենալը: