Շուրջ 224 մլն դրամ` 1070 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար. armlur.am


17:52 , 14 նոյեմբեր, 2014

Շուրջ 224 մլն դրամ` 1070 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համարArmlur.am-ը գրում է․

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, նշել է, որ պետությունը ստանձնել էր պարտավորություններ` որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում: Նախարարը ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի /բակալավրի կրթական ծրագիր՝ 1030 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 40 ուսանող/:

Համաձայն ծրագրի` ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել են 223.800.800 դրամ: Ա. Աշոտյանը ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ և աջակցել նախարարությանը` վերոնշյալ ուսանողների բացահայտման և պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում: Բացի այդ, նախարարը կոչ է արել ուսխորհրդին` օգնել և հորդորել նաև վերոնշյալ ուսանողներին` ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ