Վրաստանի վարչապետը նոյեմբերի 17-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ


17:40 , 14 նոյեմբեր, 2014

garibashvili_9c00b1in.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը:

Հաղորդվում է, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին:

Բանակցությունների մանրամասները դաշինքի մամլո ծառայությունը չի հստակեցնում: