17:19 , 14 նոյեմբեր, 2014Բևեռային արջը լողում է Ֆրանսիայի Մուլհաուս կենդանաբանական այգու իր ավազանում։

Էգ առյուծ Ջավան ու արու Հալդիրը Բրատիսլավայի կենդանաբանական այգում։ Հալդիրն այստեղ է բերվել Ֆրանսիայից, իսկ Ջավան՝ Շվեյցարիայից։

Ֆրանսիայում հայտարարել են, որ «Դիսնեյլենդ Փարիզ» տուրիստական կենտրոնի մոտակայքում ազատ վագր է շրջում ու մոտակա երեք փոքր բնակավայրերի բնակիչներին հորդորել տանը մնալ մինչև կենդանուն հայտնաբերելը։

Քեմբրիջի դքսուհին հանդիպել է Ուան Դիրեքշն խմբի անդամ Հարրի Սթայլսին՝ Լոնդոնի Պալադիում թատրոնում թագավորական «Royal Variety Performance» միջոցառման ժամանակ:

Արքայազն Հարրին այցելում է Բար Սեյնթ Էդմունդսում գտնվող Թագավորական օդուժի 26-րդ էսկադրիլիան՝ ռազմական նոր չափորոշիչները ներկայացնելու համար։

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման համատեղ մամուլի ասուլիսից հետո առանձին հանդիպման ժամանակ ձեռքը դրել է Բուրմայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Աունգ Սան Սու Կիի ուսին։

Բրիտանական զորքերը՝ RAF C-17 ինքնաթիռի մեջ նստած, պատրաստվում են տուն վերադառնալ Աֆղանստանից։ Այժմ, երբ բրիտանական զորքի ռազմական գործողություններն ավարտվել են, ու բրիտանական վերջին ռազմաբազան հանձնվել է աֆղանական պաշտպանության ուժերին, երկրում մնացած բոլոր զորքերը հետ են վերադառնում Քանդահարի օդանավակայանի տարածքով։

Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Մուրսիտպար գյուղից երևացող սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցած պայթյունը։

Երեք ամսական մակական կծում է իր ոտքի մատը՝ տաքացնող օդափոխիչի մոտ, Չինաստանի Հունան շրջանի Կունմինգ բնակավայրում։

Ցուցարարները Մեծ 20-յակի առաջնորդների պատկերով դիմակներ են կրում՝ Բրիսբենում կայանալիք Մեծ 20-յակի ամենամյա գագաթնաժողովին ընդառաջ՝ առաջնորդներից պահանջելով ազգերի միջև գլոբալ հավասարություն։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Օուքլենդի Մոտուտապու կղզում ազատ արձակելուց առաջ շոյում է կիվիին։

Հրշեջը քայլում է Միսիսիպիի Ջեքսոն բնակավայրի Գյուղատնտեսական ու անտառային թանգարանի այրվող փլատակների կողքով։

Սանտիագոյում աշակերտները պատսպարվում են սեղանների տակ՝ մասնակցելով հնարավոր երկրաշարժերից պաշտպանվելու փորձերին։ Կազմակերպիչների պնդմամբ՝ մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցել 8.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի դեպքում պաշտպանվելու միջոցառմանը, այդ թվում աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ։

Պաղեստինցի աղջիկը նայում է Համասի զինված անդամների հակաիսրայելական հավաքին՝ Գազայի հարավում գտնվող Ռաֆա բնակավայրում։

Սաուդյան Արաբիա-Քաթար խաղից առաջ տղամարդիկ մասնակցում են «Gulf Cup» ֆուտբոլի 22-րդ մրցույթի բացմանը։ Խաղերին 8 երկրներ են մասնակցում՝ Օմանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը, Եմենը, Բահրեյնը, Իրաքը, Սաուդյան Արաբիան ու Քաթարը։
Անհետ կորած պաղեստինցիների հարազատները Քուվետայում Գայ Ֆոկսի դիմակն են կրում՝ բալոչների կոտորածի հիշատակի օրը։ Ավելի քան 2000 մարդ է անհետացել ամբողջ երկրի տարածքով մեկ, որոնցից շատերը Բլուչիստանից։

Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի կինը՝ Լոուրեն Հարպերը, Օուքլենդում՝ Կառավարական տան ընդունելության արարողությանը, հոնգի (ողջույնի ավանդական ձև) է անում ազգային հագուստով մաորի մարտիկի հետ։
