17:04 , 14 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Հոկտեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է, ինչից հետո հակառակորդը տևական ժամանակ շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
YouTube-ում ադրբեջանական «Hebib Muntezir» պորտալը նոր տեսանյութ է հրապարակել, որը չնայած սիրողական է, սակայն ցույց է տալիս, թե ինչպես է ծխում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 խոցված ուղղաթիռը։