Ղրղզ դիզայները ներկայացրել է iPhone 8-ի դիզայներական լուծումները


15:56 , 14 նոյեմբեր, 2014

Ղրղզ դիզայները ներկայացրել է iPhone 8-ի դիզայներական լուծումներըLife.panorama.am-ը գրում է․

Ղրղզ դիզայները ներկայացրել է, թե ինչ տեսք կարող է ունենալ վաղ թե ուշ շուկայում հայտնվող iPhone 8 հեռախոսը: Դիզայները, ով Ղրղզստանում հայտնի է Steel Drake ծածկանունով, մոտ երեք շաբաթ ժամանակ է ծախսել նոր դիզայներական լուծումները ստանալու համար:

Ըստ նրա` արդեն իսկ համացանցում եղած iPhone 7-ի բազմաթիվ դիզայներական լուծումներ կան, այդ իսկ պատճառով էլ ինքը որոշել է հենց  iPhone 8-ի վրա կենտրոնանալ: Ղրղզական մամուլի հաղորդմամբ` դիզայները պատրաստվում է լուրջ կերպով առաջ տանել իր առաջարկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ