15:58 , 14 նոյեմբեր, 2014
10. Ալան Մարկովից
2013 թ.-ին սթիպտիզ ակումբի 59-ամյա սեփականատեր Ալան Մարկովիցը բաժանվեց իր սիրելի կնոջից՝ Լեա Տաոիից։ Կինը լքել էր Ալանին հանուն այլ տղամարդու։ Նա որոշեց տուն գնել իր նախկին կնոջ տան հարևանությամբ և մոտ 3,5 մետր բարձրություն ունեցող արձան տեղադրել տան հետնամասի այն վայրում, որը գիշերները լուսավորվում էր վառ լույսերով: Բայց դա հասարակ արձան չէր, այլ միջնամատ պատկերող հսկայական արձան։ Ալանը նշել է, որ արձանի տեսքով այս յուրօրինակ ուղերձը նախատեսված է ոչ թե Լեայի, այլ նրա ներկայիս սիրեկանի համար։
9. Լին Թեյլոր և Քրիստոֆեր Լեվասյոր
Այս արտառոց դեպքը կատարվել է ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ուորիկ քաղաքում 2011 թ.-ին։ Քրեյգ Ֆոնտելի ու Քեթլին Մելկերի խոսքերով՝ Լին Թեյլորը և Քրիստոֆեր Լեվասյորը՝ իրենց կողքի տանը բնակվող զույգը, օդային հրացանից բազմաթիվ կրակոցներ են արձակել իրենց տան ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է իրենց ավտոմեքենան ու բայդարկան։ Դրանից մեկ ամիս առաջ նրանք փորձել են սպանել հարևանների կատվին։ Նրանք բռնել ու փակել են խեղճ կենդանուն իրենց մեքենայի բեռնախցում ամառային տապին։ Դատարանը պարտավորեցրեց այս խելագար զույգին հեռավորություն պահպանել հարևաններից։
Ամենատարօրինակն այն էր, որ Քրեյգն ու Քեթլինը պահանջում էին պատժել իրենց խենթ հարևաններին նաև նրա համար, որ վերջիններս սովորեցրել էին թութակին վիրավորական բառեր ասել իրենց հասցեին։ Դատարանն այս պահանջը չբավարարեց, քանի որ վիրավորական բառերն ասվում էին թռչնի, այլ ոչ թե նրա տերերի կողմից։
8. Ֆելիչե և Ռալֆ Սկալաներ
Ֆելիչե Սկալան և նրա որդի Ռալֆը բնակվում էին Օհայո նահանգի Տորոնտո քաղաքում: Նրանց ճանաչող մարդկանց մեծամասնությունը նրանց պարզապես տարօրինակ էին համարում, սակայն հարևանների համար Սկալաների կողքին ապրելն իսկական դժոխք էր։ Ֆելիչե Սկալան ինչ-որ հանցանքի կասկածյալների թվում էր։ Նա մոտեցավ 87-ամյա հարևանուհի Կարմելա Կանինոյին ու խնդրեց նրան իր բնութագիրը գրել, որպեսզի կասկածները մաքրվեն։ Կինը հրաժարվեց, ինչի համար Սկալան կոտրեց նրա տան պատուհանները, ծակեց մեքենայի անվադողերը, խազեց մեքենան ու կենդանիների դիակներ դրեց կնոջ տան հետնամուտքի մոտ։
Մեկ այլ դեպքում էլ տուժողների դերում հայտնվեցին տեղի սրճարաներից մեկի սեփականատերերը։ Նրանք արգելեցին խելագար հորն ու որդուն մուտք գործել իրենց հաստատություն, քանի որ նրանք վիրավորում էին ու վախեցնում աշխատակազմին ու հաճախորդներին։ Նեղացած Սկալաները կոտրեցին սրճարանի ապակիները, այն էլ մեկի փոխարեն յոթ անգամ։ Նրանք կոտրեցին նաև մոտակայքում գտնվող չինական ռեստորանի լուսամուտները այն բանից հետո, ինչ ռեստորանի տնօրենը որոշեց աշխատանքից ազատել իբրև վարորդ-առաքիչ աշխատող Ռալֆ Սկալային։
Ոստիկանությանն ուղղված անվերջ բողոքները չօգնեցին։ Հենց այդ պատճառով էլ բնակիչները որոշեցին ինքնուրույն գործել։ Նրանք մոտակա վայրերում տեսախցիկներ տեղադրեցին ու շուտով բռնացրին, թե ինչպես է ոմն Միխեիլ Ահմեդը փչացնում ուրիշի մեքենան։ Ահմեդին ձերբակալեցին, և նա ոստիկանությանը խոստովանեց, որ բոլոր չարագործությունները կատարել է Ռալֆ Սկալայի խնդրանքով։ Ռալֆի ու նրա հոր նկատմամբ դատական գործ հարուցվեց։ Դատարանը նրանց պարտավորեցրեց բոլոր տուժածներին փոխհատուցում վճարել։ Բացի այդ, նրանց երեք տարով արգելեցին տվյալ շրջանի տարածք ոտք դնել։ Մի քանի ամիս անց Ֆելիչեին մեղադրեցին դատավճռի խախտման մեջ։ Դրանից հետո տեղի բնակիչները նրան այլևս չտեսան, թեպետ նա ոչ մեկի չվաճառեց իր տունը։
7. Լորի Քրիստենսեն
1998 թ.-ին Գրեգ ու Քիմ Հոֆմանները Մինեսոտա նահանգի Վայթ Բեար Լեյք կոչվող վայրում մի փոքրիկ տուն գնեցին։ Երեք տարի անց նրանց հարևանությամբ բնակություն հաստատեցին Լորի Քրիստենսենը և նրա դուստրը։ Սկզբում հարևանները բավականին համերաշխ էին, սակայն 2009 թ.-ին նրանց հարաբերությունները փչացան այն բանից հետո, ինչ Քրիստենի դուստր Հոֆմաններից մեկի երեխայի վրա եղունգների լաք լցրեց։ Քիմը հանգիստ եկավ Լորիի հետ խոսելու պատահածի մասին, սակայն Լորին սկսեց մեղադրել նրան, որ նա լավ մայր չէ։ Հենց այդ պահից էլ Հոֆմանների ընտանիքի ու Լորի Քրիստենսենի միջև հնգամյա պատերազմ սկսվեց։
Կինը փորձում էր հրապարակայնորեն նվաստացնել ու վիրավորել իր հարևաններին։ Նա հաճախ ծաղրում էր Քիմին այն բանի համար, որ վերջինս խմիչքի հանդեպ հակում ուներ և չէր կարողանում հաղթահարել հարբեցողությունը։ Քրիստենսենը Հոֆմանների որդու ընկերների ներկայությամբ նրա մորը դժբախտ հարբեցող անվանեց։ Դեռ ավելին, տղայի տասներկուամյակին նա անպատշաճ վարք դրսևորեց՝ առանց հանվելու ստրիպտիզ ցույց տալով հրավիրյալ երեխաների ներկայությամբ։ Մի անգամ Քիմը, ով նոր էր դուրս գրվել հիվանդանոցից, դուրս եկավ փողոց ու տեսավ, թե ինչպես է Քրիստենսենը գոռում իր երեխաների վրա։ Երբ նա մոտեցավ՝ իմանալու, թե ինչ խնդիր կա, զայրացած հարևանուհին ասաց, որ ավելի լավ կլիներ, որ բժիշկները նրան չփրկեին։
Լորին հետագայում ասաց, որ չի զղջում իր խոսքերի համար և մեղավոր չի զգում իրեն Քիմի առջև։ Նրա խոսքերով՝ ամեն ինչ սկսվել էր այն պատճառով, որ Գրեգը ցանկացել էր քնել իր հետ։ Գրեգը կտրականապես հերքում էր այց մեղադրանքները։ Դատարանը Հոֆմաններին պարտավորեցրեց որոշակի հեռավորություն պահպանել հարևաններից, սակայն Քրիստենսենն անմիջապես խախտեց դատարանի որոշումը։ 2012 թ.-ին նա դատապարտվեց հինգ տարվա պայմանական ազատազրկման, 50 ժամ հասարակական աշխատանքների և 50 դոլարի տուգանքի։ Նոր դատավճռի համաձայն՝ Լորին պետք է առնվազ 1.5 կիլոմետր հեռավորություն պահպաներ Հոֆմաններից։ Դատավճռի՝ ուժի մեջ մտնելուն պես նա ստիպված եղավ նոր տուն տեղափոխվել։
6. Միտչել Իգելկո
Ինչպես պնդում են Միտչել Իգլեկոյի հարևանները, իրենց միջև թշնամանքը սկսվել է այն բանից հետո, երբ իրենք այլևս չցանկացան նրա ընկերության հաճախորդները լինել։ Միտչելի ընկերությունը գազոնների խնամքի հետ կապված ծառայություններ էր մատուցում։ Միտչել Իգելկոն թշնամանքի այլ սկզբնապատճառ է նշում։ Նա ասում է, որ իրենց տարակարծությունների հարևանների սիրելի շունն էր, որը մի քանի օրվա բացակայությունից հետո տուն էր վերադարձել ծանր վնասվածքների հետքերով։
Ինչ էլ որ լինի, Իգելկոն չցանկացավ խաղաղ ճանապարհով հարթել կոնֆլիկտը։ Նա սկսեց ահաբեկել իր հարևաններին։ Նա շարունակ սպառնում էր նրանց, նրանց դռան ուղղությամբ ձվեր նետում, փչացնում գազոնը՝ թունավոր նյութեր լցնելով դրա վրա, կոտրում մեքենայի ապակիները և այլևայլ օրինախախտումներ անում։ Այս ամենից հետո հարևանները որոշեցին իրենց տան մոտակայքում տեսահսկիչ սարք տեղադրել և հանցանքի պահին բռնել Իգելկոյին։ Կարճ ժամանակ անց Իգելկոյին ձերբակալեցին։ Նա ստիպված էր վաճառել տունը և այլ թաղամաս տեղափոխվել։
Շարունակելի...