Մեր սպառած հացի ծավալը համապատասխանում է պատերազմի մեջ գտնվող երկրների սպառած հացի ծավալին


14:12 , 14 նոյեմբեր, 2014

Մեր սպառած հացի ծավալը համապատասխանում է պատերազմի մեջ գտնվող երկրների սպառած հացի ծավալինYerkir.am-ը գրում է․

Ընդհանրապես` Հայաստանում բնակվողների թվի մասին տեղեկություն ստանալու համար առաջին քայլը, որ պետք է անել, հացի արտադրության ծավալի վրա ուշադրություն դարձնելն է: Հացն այն եզակի արտադրանքներից է, որը մենք չենք արտահանում, հետևաբար` դրա ծավալի նվազումը պայմանավորված է ոչ թե միջազգային տնտեսության խնդիրներով, որոնցով միշտ սիրում է արդարանալ մեր կառավարությունը, այլ զուտ տեղական խնդիրներով:

Հացի խնդիրը վաղուց դարձել է քաղաքական կատեգորիա, և տարբեր ուժեր այն դարձնում են շահարկման առարկա՝ մի մասը ժողովրդից դիվիդենդներ հավաքելու, մյուս մասն էլ` Հայաստանի տխուր վիճակն առավել ընդգծելու համար:   Հացի սպառման և արտադրության ծավալի անկման պատճառները կարելի է պարզել հաշված րոպեներում: Ենթադրենք` մեր երկրի վիճակն այնքան աղետալի է, որ մենք սկսել ենք ավելի քիչ հաց ուտել, սակայն այս տարբերակը փոքր-ինչ անհավանական է՝ հաշվի առնելով պատմական ճշմարտությունը, որ հայերը ուտող-խմող ազգ են: Մեկ այլ տարբերակով` Հայաստանում բնակվող ուտող-խմողների մի ստվար զանգված իր և ընտանիքի ստամոքսի հարցերը լուծելու համար ուղևորվել է ֆինանսական առումով ավելի «տաք երկրներ»: Միգրացիոն ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014-ի առաջին 9 ամիսներին Հայաստանից մեկնել է մոտավորապես 2 միլիոն 122 հազար մարդ, վերադարձել` 2 միլիոն 18 հազարը: Ստացվում է, որ Հայաստանն այս տարի լքել է 105 հազար քաղաքացի և դեռևս չի վերադարձել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ