13:22 , 14 նոյեմբեր, 2014
GalaTV.am-ը գրում է․
Շփման գծում ուղղաթիռի անկման արդյունքում զոհվեց 3 հայ զինվորական, դրա հետ մեկտեղ ուղղաթիռը խոցող ադրբեջանցի սպան մեդալի արժանացավ,-գրում է BBC-ն։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Այս ողբերգական միջադեպին ամռանը նախորդել էր Ղարաբաղյան հակամարտության տեղային նոր բռնկում, որի ընթացքում երկու կողմից ավելի քան 20 մարդ մահացավ։
Ինչպես վստահեցնում են Բաքվում, ուղղաթիռը խփվել է շփման գծի անմիջական մոտակայքում՝ ադրբեջանական ու հայկական զորքերի սահմանագծում և թռչել է Ադրբեջանի բանակի դիրքերի վրայով։ Հայկական կողմը պնդում է, որ ուղղաթիռներն ուսումնավարժանքներ են իրականացրել և ոչ մի վտանգ իրենցից չեն ներկայացրել։
Ադրբեջանական զինվորականները Ֆեյսբուքում տեղադրել են երկու ուղղաթիռներից մեկի անկման կադրերը, որոնք ուրախալի կոչերով են ուղեկցվում։
«Տրամաբանություն չկա»
Հարձակման մեջ ռազմական ոչ մի տրամաբանություն չկա։ Տեղերում զինվորական հրամանատարությունը կարող է պատասխանատվություն կրել հրազենային զենքի կիրառման համար, սակայն առավել ծանր զենքի կիրառման որոշումը կայացվում է քաղաքական ղեկավարության կողմից։
Նմանատիպ հարձակումը կարելի է դիտարկել որպես ուժի դրսևորում։
Ադրբեջանական կողմը, պարտություն կրելով 1991-94 թթ.-ին, ավելի շատ հիմքեր ունի պահպանելու «անկայուն հրադադարը»․ այսպես Բաքուն փորձում է աշխարհին հիշեցնել, որ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը Հայաստանի վերահսկողության տակ է։
Չնայած որ Ադրբեջանը հրադադարի խախտման բազմակի դեպքերի համար կարող է պատասխանատվություն կրել, հայկական կողմը նույնպես առիթ բաց չի թողնում «մկանները ցուցադրելու» համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ