Live Թեժ ակցիա՝ ՍԴ դիմաց. Դատարանը քննում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի սահմանադրականությունը


11:42 , 14 նոյեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր քննում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Հարցը քննվում է գրավոր ընթացակարգով:

Սահմանադրական դատարանի դիմաց ընթանում է նաև բողոքի ակցիա:

«ԵՏՄ անդամակցումը հակասահմանադրական է» ֆեյսբուքյան էջում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատ զարգանալու հնարավորությունների կորստի առջև։ Այդ վտանգը բխում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցման պայմանագիրը ստորագրելուց, ինչը պետք է դատաքննվի ՀՀ Սահմանադրական դատարանում սույն թվականի Նոյեմբերի 14-ին, ժամը 10։00-ին։ Այդ խայտառակ պատմական իրողությունը կասեցնելու գործընթացին մաս դարձեք՝ մասակցելով բողոքի ակցիային ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ, պահանջելով ՀՀ Սահմանադրական դատարանի գործը քննողներից և զեկուցողներից՝ Վ. Հովհաննիսյանից և Ա. Գյուլումյանից, հակասահմանադրական ճանաչել ԵՏՄ անդամակցումը։ Հավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի կողմից»: