Ֆինլանդիայի նախագահը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ


10:30 , 14 նոյեմբեր, 2014

Ֆինլանդիայի նախագահը մտահոգություն է  հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբPanorama.am-ը գրում է․

Նախօրեին Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության հետագա զարգացման և ամրապնդման համար։

Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։

Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ