10:12 , 14 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․

Գլոբալ տաքացումը զգալիորեն կմեծացնի կայծակների հարվածների հաճախականությունը՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Science ամսագրում հրապարակված հետազոտությունն անցկացվել է կայծակների հատուկ ռեգիստրատորների տվյալների օգնությամբ:
Գիտնականների խոսքով՝ իրենք հաշվել են, թե որքան ուժգին է ջերմաստիճանի բարձրացումն ազդում կայծակի հարվածների հաճախականության վրա: 2000 թվականին գրանցված 2 հարվածները 2100-ին կդառնան 3՝ ասել է Բերքլիի կալիֆոռնիական համալսարանի գիտնական Դևիդ Ռոմպսը:
Անտառային հրդեհների թվաքանակի ավելացումից բացի՝ դա նաև կփոխի մթնոլորտի քիմիական կազմը՝ հավելել է նա: