Հայ ադրբեջանական սահմանին այս գիշեր ևս հակառակորդի կողմից կրակոցներ են եղել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակոցներ եղել են, հայկական կողմն էլ տեղ-տեղ պատասխանել է»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:
