09:37 , 14 նոյեմբեր, 2014
Ադրբեջանի, կներեք, ադրբեջանի պահվածքը նման է մի մարդու պահվածքի, որ մեկից տարիներ առաջ շան ծեծ է կերել և նեղացած է, այլ կերպ ասած՝ աբիժնիկ և հարմար պահ է գտնում, թիկունքից խփում, իսկ հետո գլուխ է գովում, որ միշտ էլ խփելու եմ: Մեր ուղղաթիռին շնագայլին վայել խփեցին և հոխորտացին, որ Արցախի երկինքը թռիչքազերծ գոտի են հայտարարում, իսկ ՀՀ նախագահը թռավ հենց Արցախ ուղղաթիռով, իսկ նրանք խայտառակ եղան. չխփեցին: Այսպիսի պահերին ասում են՝ դե ասել էիք, խփեիք, խփող տղա էիք, խփեիք, այ օդային փուչիկներ: Մոռացա ասել, որ թիկունքից խփելու համար պատասխան եք տալու և պատժվելու եք կյանքի դաժան օրենքներով: Վախով սպասեք՝ երբ եք պատժվելու, գիշերները ձեր մայրերն անքուն սպասելու են՝ երբ եք պատժվելու, իսկ երբ արդեն հանգիստ լինեք, ձեր գլխին կիջնի դաժան և անսպասելի պատիժը. սպասեք: Մի քնեք: