09:15 , 14 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Մահացել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ Կախա Բենդուկիձեն, հայտնում է Газета-ն՝ «Ռուսթավի 2» ալիքին հղումով։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Բենդուկիձեն մահացել է Լոնդոնում 59 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։
Բենդուկիձեն մինչ 2004թ. Ռուսաստանում զբաղվում էր գործարարությամբ, այնուհետև 2004-ին նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար, հետագայում դարձել տնտեսական բարեփոխումների համակարգումների հարցով նախարար։
Բացի այդ, 2014թ. մայիսից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով Բենդուկիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի կառավարությանը կից տնտեսական խորհրդի անդամի պաշտոնը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ