Օրը. Այսօր Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է


09:06 , 14 նոյեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

141295046815709851

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է 1991-ին՝ Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ի պատասխան աշխարհում այդ հիվանդության աճի սպառնալիքի:

1922-ի հունվարին կանադացի երիտասարդ գիտնական Ֆրեդերիկ Բանթինգը առաջին անգամ շաքարախտից փրկել է 14-ամյա տղայի կյանքը՝ նրան ներարկելով ինսուլին:

2007-ից ի վեր շաքարախտի դեմ պայքարի օրն անցնում է ՄԱԿ-ի հովանու ներքո:

Օրը նշելու համար ընտրվել է Ֆ. Բանթինգի ծննդյան օրը, ով ծնվել է 1891-ի նոյեմբերի 14-ին: