08:56 , 14 նոյեմբեր, 2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ» թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հարցազրույց է խնդրել, բայց վերջինս ասել է, թե լրագրողներից նեղացած է: Երբ հետաքրքրվել են, թե ի՞նչն է պատճառը, Ալեքսանյանն ասել է, որ մինչեւ իրեն չշնորհավորենք նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինքը հարցազրույցներ չի տալու: ՀՀԿ-ական պատգամավորը օրերս «Նիգ- Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագումարի ժամանակ միաձայն ընտրվել էր միության նախագահ, ինչի կապակցությամբ նրան սրտանց շնորհավորում ենք ու սպասում խոստացված հարցազրույցին»։