06:45 , 14 նոյեմբեր, 2014Առաջարկում ենք Ձեզ դիտել աշխարհի հանրահայտ արձանները ներսից և ուսումնասիրել դրանց «ներաշխարհը»։
1. Ուիսկու Դայբուցու. Ճապոնիա։
Բարձրությունը 100 մ, պատվանդանով` 120։ 4 հարկանի արձանի ներսում պահվում են Բուդդայի 3000 ոսկյա արձանիկները։





2. Կաննոն աստվածուհու արձանը Սենդայում. Ճապոնիա։
Բարձրությունը՝ 100 մետր։ Արձանի ներսում տեղադրված են 33 կանանց արձանիկներ, որոնք խորհրդանշում են մարդկային ցանկությունները։ Իսկ ամենավերին` 12–րդ հարկում Բուդդայի 108 արձանիկներն են, որոնք իրենց հերթին խորհրդանշում են մարդկային տառապանքներն ու մոլորությունները։




3. «Մայր Հայրենիքը»` Կիևում
Բարձրությունը՝ 62 մ, պատվանդանով` 102։ Ներսում 2 վերելակ է գործում. մեկը տուրիստների համար, մյուսը` տեխնիկական։ Ցանկացած մարդ կարող է գնել տոմսը և հայտնվել արձանի ներսում։ Մասնագետների կարծիքով, այն դեռ կանգուն կմնա 150 տարի և կարող է դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։






4. Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը Բարսելոնայում
Բարձրությունը՝ 60 մ։ Շատերն են եղել Բարսելոնայում, բայց քչերը կռահած կլինեն, որ հնարավոր է մտնել այս արձանի մեջ և բարձրանալ վերև։ Իսկ ամեն ինչ շատ պարզ է. գտնում ես ներս տանող դուռը, վճարում մի քանի եվրո և բարձրանում վերև։




5. «Ազատության» արձանը Նյու Յորքում
Բարձրությունը՝ 46 մ, պատվանդանով` 93։ Այս արձանն ամերիկացիներին նվիրել են ֆրանսիացիները`ԱՄՆ Անկախության հռչակագրի 100–ամյակի կապակցությամբ։
2001 թ.-ի ահաբեկչությունից հետո զբոսաշրջիկների մուտքն արձանի ներս արգելված էր` անվտանգության նկատառումներով։ Այժմ այն մասամբ բաց է, բայց օրական թույլատրվում է 50 այցելու։






6. Չինգիզ խանի արձանը Մոնղոլիայում
Բարձրությունը՝ 40մ, պատվանդանով` 50։ Կանգնեցվել է Մոնղոլիայի 800–ամյակի միջոցառումների շրջանակում, մայրաքաղաք Ուլան Բատորից 54 կմ հեռավորության վրա։






7. Հիսուս Քրիստոսի արձանը Բոլիվիայում
Բարձրությունը՝ 34,2 մ, պատվանդանով` 40,44։ Ներսի 1399 աստիճաններով հնարավոր է բարձրանալ վերև և արձանի աչքերի միջով նայել Կոչաբամբե քաղաքին։



8. Հիսուս Քրիստոսի արձանը Վիետնամում
Բարձրությունը 32 մ։ Վունգատու քաղաքում գտնվող այս արձանի ուսերին միանգամից կարող է տեղավորվել 6 մարդ։ Թևերին չբարձրանալու համար ինժեներները հատուկ ցցեր են ամրացրել դրանց վրա։





9. «Բավարիայի» արձանը Մյունխենում
Բարձրությունը՝ 18,2 մ։


