03:33 , 14 նոյեմբեր, 2014
1in.am–ը գրում է.
Ֆլորիդա նահանգի Պորտ-Սենտ-Լյուիս քաղաքում տղամարդը գողացել է շղթայական սղոցը և թաքցրել այն կիսատաբատի մեջ, հաղորդում է Associated Press-ը: Ոստիկանների տրամադրության տակ է հայտնվել գործիքների խանութից մի տեսանյութ, որում երևում է, որ ոմն Էնթոնի Բալարդ իր կիսատաբատի մեջ է խցկում ավելի քան 600 դոլար արժողությամբ սղոց:
Խանութի աշխատակիցների խոսքերով տղամարդը մտել էր 1 դոլար մանրելու համար:
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է Բալարդին, որը ինչ-որ բան էր փնտրում անտառում: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը թաքցրել է սղոցը, սակայն ցանկանում էր վերադարձնել:
Հաղորդվում է, որ Բալարդը անօթևան է, նրա դեմ մեղադրանք է հարուցվել գողության հոդվածով, բացի այդ, պարտավորեցվել է վճարել 28 հազար դոլար տուգանք: