Տեսնենք՝ ո՞նց ես տապալելու...


01:47 , 14 նոյեմբեր, 2014

Երբ մի քանի ամիս առաջ Ուկրաինայի օդային տարածքում խփվեց մալազիական ինքնաթիռը, Ավստրալիայի վարչապետ Թոնի էբոթը հայտարարեց, որ նոյեմբերին «գետին կտապալի Պուտինին», երբ վերջինս ժամանի Ավստրալիա՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու համար, և հաշիվ կպահանջի նրանից... Այսօր, երբ Բրիսբենում սկսվում է այդ գագաթաժողովը, ռուսաստանյան 4 ռազմանավեր մոտեցել են Ավստրալիայի ափերին և կայանել միջազգային ջրերում: Մոսկվայի անթաքույց մեսիջը սա է՝ «Տղամա՞րդ ես... Դե տեսնենք՝ ինչպես ես գետին տապալելու»...