01:15 , 14 նոյեմբեր, 2014
1in.am–ը գրում է.
Նոյեմբերի 13-ին նշում են Գինեսի ռեկորդների գրքի օրը:
Նոյեմբերի երրորդ հինգշաբթին սովորաբար նշում են Գինեսի ռեկորդների գրքի օրը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1955թ. Մեծ Բրիտանիայում, գրում է TASS-ը: Այժմ գիրքը լույս է տեսնում 23 լեզուներով աշխարհի ավելի քան 23 երկրներում և վաճառքի ցուցանիշներով աշխարհում առաջատարներից է: 2005թ. վաճավել է գրքի 100 միլիոներորդ օրինակը:
59 տարիների ընթացքում գրքում շատ քաղաքական գործիչներ են ներառվել: TASS-ը ներկայացնում է ամենաուշագրավ քաղաքական 10 ռեկորդները:
- Ամենաերիտասարդ առաջնորդը Կիմ Չեն Ինն է, ով գլխավորում է Հյուսիսային Կորեան: Նրա ճշգրիտ տարիքը հայտնի չէ, որպես ծննդյան ամսաթիվ նշվում են 1982, 1983 կամ 1984թթ հունվարի 8-ը:
- Իշխող միապետներից ամենածերը Սաուդյան Արաբիայի թագավոր 90-ամյա Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդն է, ով սկսել է թագավորել 2005թ. օգոստոսի 1-ից՝ 81 տարեկան հասակում:
- Մեծ Բրիտանիայի թագուհին ռեկորդային թվով պետություններ է կառավարում: Չնայած նաքաղաքական իշխանություն չունի, սակայն, 15 պետությունների 128 միլիոն բնակիչները նդունում են նրան որպես թագուհի:
- Ամենահայտնի քաղաքական twitt-ը գրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հաղթելով 2012թ. նախագահական ընտրություններին: «Եվս 4 տարի» գրառումը 24 ժամում 771 635 անգամ տարածվել է :
- Աշխարհի ամենահարուստ առաջնորդը Թաիլանդի թագավոր Պումիտոն Ադուլյադեռն է համարվում: Forbes-ի տվյալներով նրա անձնական կարողությունը 30 միլիարդ դոլար է գնահատվում:
- Իշխանության գլխին լինելու ժամանակով Ֆիդել Կաստրոն ռեկորդակիր է համարվում: Նա Կուբան կառավարել է 49 տարի 10 ամիս և 3 օր: Նրանից ավելի երկար միայն միապետներն են կառավարում:
- Ամենամեծ թվով անհաջող մահափորձեր կատարել են նույն Ֆիդել Կաստրոյի վրա: Նրա թիկնապահների խոսքերով՝ կուբայական հեղափոխության առաջնորդի դեմ 638 մահափորձ են ծրագրավորվել:
- Սիրիմավո Բանդարանաիկան առաջին և ամենաերկարը կառավարած կինն է: Նա երեք անգամ զբաղեցրել է Շրի Լանկայի վարչապետի պաշտոնը՝ ընդհանուր առմամբ այդ պաշտոնում աշխատել է 18 տարի:
- Մարիա Էսթելա Մարտինես դե Պերոնը աշխարհի առաջին կին նախագահն է: Նա Արգենտինան գլխավորել է ամուսնու՝ Խուան Պերոնի մահվանից հետո: Նրա նախագահությունը երկու տարուց ավելի քիչ է տևել:
CenterforResponsivePolitics-իտվյալներով՝ 2012թ. ԱՄՆ-ի նախագահական և Կոնգրեսի ընտրություններնամենաթանկարժեքն են եղել: Նախագահի երկու թեկնածուներն էլ վայրկյանում 30,33 դոլար են ծախսել: