Ճապոնիայում 5-րդ դարի գերեզմանից Հռոմեական կայսրությանից բերված սպասք են գտել


00:32 , 14 նոյեմբեր, 2014

10074794741in.am-ը գրում է․

Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրայում՝ 5-րդ դարի գերեզմաններից մեկում, հնագետները հայտնաբերել են ապակե ափսե, որի հումքի բաղադրությունը համընկնում է Հռոմեական կայսրությունում 1-4-րդ դարերում պատրաստվող նմանատիպ սպասքի հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսպիսի եզրակացության են եկել Տոկիոյի բնական գիտությունների ինստիտուտի գիտնականները ռենտգենոֆլուորեսցեցային փորձաքննության արդյունքում:

Փորձաքննությունը վեր է հանել ևս մեկ համընկում. ափսեի հետ հայտնաբերված գավաթը, որը պատրաստված է թրծված ապակուց, քիմիական բաղադրությամբ համընկնում է Սասանյան դինաստիայի ամրոցի պեղումերի ժամանակ հայտնաբերված բեկորների հետ:

«Առաջին անգամ գիտական ճանապարհով հնարավոր եղավ ապացուցել, որ Ճապոնիայում հայտնաբերված կենցաղային իրերը բերված են եղել Հռոմեական կայսրությունից: Այդքան տարբեր աշխարհագրական կետերից գտնված իրերը ապացուցում են, թե որքան լայն էին Արևելքի և Արևմուտքի կապերը այն ժամանակ»,- ասվում է Տոկիոյի բնական գիտությունների ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: