Շվեյցարիան հայտարարել է նոր հակառուսական պատժամիջոցների մասին


00:12 , 14 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Նոյեմբերի 12-ին Շվեյցարիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին: Բեռնի պատժամիջոցներն այս անգամ վերաբերում են ռուսական 5 բանկերի և 6 ընկերությունների, որոնք հայտնվել են ԵՄ-ի պատժամիջոցների թիրախում: Նոր պատժամիջոցները ևս 24 անուն են ավելացրել այն ընկերությունների և անձանց  ցուցակում, որոնց արգելված է Շվեյցարիայում բիզնես սկսել: Հիշեցնենք նաև, որ Շվեյցարիան առաջին հակառուսական պատժամիջոցների փաթեթի մասին հայտարարել էր օգոստոսի 27-ին: