Մահացել է իր հոբելյանի առթիվ արձակված հրավառության հետեւանքով


23:48 , 13 նոյեմբեր, 2014

Մահացել է իր հոբելյանի առթիվ արձակված հրավառության հետեւանքովSlaq.am-ը գրում է․

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի բնակիչը մահացել է իր հոբելյանի առիթով արձակված հրավառության հետեւանքով, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ երկրամասի ԳՎ պետի օգնական Ելենա Մատաֆոնովային:

«Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ուշ երեկոյան: Ըստ չճշտված տվյալի՝ զոհը տեղի ընկերություններից մեկի տնօրենն է: Հանգստյան գոտում նա ընկերների հետ նշում էր իր 35-ամյակը», - հայտարարել է Մատաֆոնովան:

Ըստ նրա՝ հոբելյարը հրավառությունից գլխի ծանր վնասվածք է ստացել, այնուհետեւ՝ մահացել: