23:36 , 13 նոյեմբեր, 2014ԱՄՆ Օհայի նահանգի Կանտոն քաղաքում գործող բուժհաստատության աշխատակիցներից մեկը՝ դոկտոր Քեւին Կլաուերը (Kevin Klauer) համոզված է, որ մինչեւ կյանքի վերջ կհիշի այն օրը, երբ ստիպված եղավ գործիքը բժշկական գաղտնիքի պահպանման պահանջից ելնելով՝ լրագրողների համար չբացահայտված ինքնությամբ տղամարդու մարմնից հեռացման գործին իր օժանդակությունը ցուցաբերել:
Տուժածի վկայությամբ, բահը տան կտուրից ընկնելու արդյունքում էր նրա ներսում հայտնվել:
Զննման արդյունքում պարզվել էր, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան առաջին հայացից էր թվում՝ բահի կոթը հետանցքային տարածքի եւ փոշտի արանքն էր խրվել, հաղորդում է The Huffington Post-ը:
«Վտանգն այն էր, որ եթե լյարդի, երիկամների եւ մի շարք այլ օրգանների՝ առատ արյունահոսությամբ զուգորդվող վնասվածք ունենար, րոպեներ եւ նույնիսկ վայրկյաններ անց կարող էր արյունաքամ լինել», - մտաբերում է դոկտոր Կլաուերը, ում պնդմամբ բժիշկները համակարգչային տոմոգրաֆիայի էին ենթարկել տղամարդուն:
Մասնագետը տեղեկացնում է, որ վիրահատությունը հաջող է անցել, եւ հիվանդն էլ արդեն ապաքինվել է: