Միխայել Շումախերի ընտանիքը շնորհակալություն է հայտնել նրա երկրպագուներին


23:10 , 13 նոյեմբեր, 2014

3876178Araratnews.am-ը գրում է․

«Ֆորմուլա 1» ավտոարշավի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի հարազատները շնորհակալություն են հայտնել նրա երկրպագուներին մշտական աջակցության համար: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է գերմանացու պաշտոնական կայքում՝ կապված նրա առաջին չեմպիոնական տիտղոսի 20-ամյակի հետ:

«Մենք նախկինի պես ամեն օր մաղթանքներ ենք ստանում այն մասին, որ Միխայելը շուտափույթ ապաքինվի, դրանց թիվը չի դադարում ցնցել մեզ: Մենք միայն կարող ենք անդադար շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ աջակցում եք նրան և մեզ այս պայքարում», – ասվում է հաղորդագրությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ