21:38 , 13 նոյեմբեր, 2014
Թուրքական ընդդիմադիր կուսակցությունը պաշտպանեց և զորակցություն հայտնեց Ադրբեջանին: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Արդվինի պատգամավոր Ուղուր Բայրաքթութանն այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանն ու այդ հարցում կուսակցության անունից զորակցություն հայտնել Ադրբեջանին` ուղղաթիռի խոցման փաստը որակելով որպես «արդար գործողություն»:
Հետաքրքիր է, որ դեռ պաշտոնական Անկարայից որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն չկա դեռևս: