Ադրբեջանական այս սադրանքը պայմանավորված է առաջին հերթին իրենց ներսի ներքաղաքական ճգնաժամով


21:24 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանական այս սադրանքը պայմանավորված է առաջին հերթին իրենց ներսի ներքաղաքական ճգնաժամով: 
Ամեն պատեհ, անպատեհ առիթով տարբեր տեսակի ու կալիբրի ադրբեջանցի չինովնիկ հայտարարում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենահզոր պետությունն է: Սակայն այսօր ներքին դաշտում ահռելի պրոբլեմները նրանք ոչ թե լուծում են, այլ շեղում են նմանատիպ սադրանքներով: 
Սադրանքին միշտ եղել է պատասխան, ու կարծում եմ՝ պատասխանը չի ուշանա, այն կլինի ավելի ուժգին ու ավելի անսպասելի, ինչն ավելի մեծ դժգոհության ալիք կառաջացնի Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում: