«Վակուում որովայնում». վարժություններ փորի մկաններն ամրացնլու համար


20:51 , 13 նոյեմբեր, 2014

Ladynews.am-ը գրում է․

«Վակուում որովայնում»-ը համարվում է որովայնի ներքին մկանների կենսունակության բարձրացման և փորին հարթ տեսք հաղորդելու համար ամենաարդյունավետ վարժություններից մեկը: Պատահական չէ, որ այն հանդիպում է նաև յոգայում:

Այս վարժության շնորհիվ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում հնարավոր է շոշափելիորեն ամրացնել որովայնի մկանները, ինչը հանգեցնում է նաև կոնքերի ծավալի փոքրացման և փորին հաղորդում հարթ տեսք:

«Վակուում որովայնում». կատարման ճիշտ տեխնիկան

«Վակուում որովայնում» վարժությունն անհրաժեշտ է կատարել ինչպես պառկած, այնպես էլ կանգնած կամ  էլ առաջ թեքված: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն նախևառաջ ամրացնող վարժություն է, հարկ է կատարել հնարավորինս հաճախ կամ նվազագույնը շաբաթական հինգ անգամ:

Դուք պետք է վարժվեք, որ փորի ներքին մկանները մշտապես պետք է լարված լինեն. բառացիորեն մի քանի շաբաթ անց դրանք կվարժվեն, և դուք կարիք չեք ունենա մեծ ջանքեր գործադրելու, որպեսզի դա վերահսկեք:

1. Ելման դիրքը. մեջքին պառկած, ձեռքերը մարմնի երկայնքով, ծնկների շրջանում ծալված ոտքերը դրված են հատակին, մկանները թուլացած են: Դանդաղ արտաշնչեք` աստիճանաբար թոքերը դատարկելով օդից, այդ ընթացքում չլարելով մարմնի որևէ մկան:

600x580

2. Թոքերը դատարկելով օդից, սկսեք ներս քաշել փորի մկանները` աշխատելով դրանք ձգել հնարավորինս ուժգին: Այդ ընթացքում շնչառությունը դադարեցված է: Ներքին կետում փորի դիրքն ամրագրեք 10-15 վայրկյան, այնուհետև թեթևակի ներշնչեք` շարունակելով  ներս քաշել փորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ