ԼՂՀ ՊԲ զինծառայողները դեռեւս չեն կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռին


19:41 , 13 նոյեմբեր, 2014

ԼՂՀ ՊԲ զինծառայողները դեռեւս չեն կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռինSlaq.am-ը գրում է․

ԼՂՀ Պաշտպանության բանակն այս պահի դրությամբ դեռ չի կարողանում մոտենալ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքի չեզոք գոտում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռին եւ դեռ հայտնի չէ անձնակազմի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտում մի քանի լրագրղների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանյիսյանը:

Նրա խոսքով՝ տեսագրության մեջ էլ հստակ երեւում է, որ ուղղաթիռը սահմանը չի խախտել, ընկել է չեզոք գոտում եւ Արցախի պաշտպանության բանակն արդեն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների, որպեսզի նրանց աջակցությամբ կարողանան մոտենալ տարածքին:

«Երեք խոցված ուղղաթիռի դեպքից հետո առ այս պահը ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը եւ թույլ չի տալիս մեզ մոտենալ տարածքին: Այս դեպքը որեւէ կերպ չի ազդել «Միասնություն-2014» զորավարժությունների ընթացքի վրա, եւ այն շարունակվելու է: Դրա վառ ապացույցը լրագրողների ներկայությունն է ԼՂՀ-ում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ վաղը լինելու է զորավաժությունների փակումն Աղդամում, որին ներկա կլինեն ՀՀ եւ ԼՂՀ նախագահները: