20:38 , 13 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է մարզական կարիերան:
«Ընթացիկ մրցաշրջանում բավականություն եմ ստանում ֆուտբոլից: Ուրախ եմ, որ խաղում եմ «Չելսի»-ում ու պայքարելու եմ մրցանակների համար: Սա իմ վերջին տարին է: Ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել ու մնալ պատմության մեջ»,- Դչոգբայի խոսքերը մեջբերում է Evening Standard-ը:
Դրոգբան կարիերայի հիմնական հատվածն անցկացրել է «Չելսի»-ում (2004-2012թթ): Թուրքական «Գալաթասարայ»-ում ելույթների ավարտից հետո հարձակվողը 2014թ. ամռանը վերադարձավ «Չելսի»: