18:59 , 13 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Աշխարհահռչակ ապրանքանիշները շտապում են հանրությանը ներկայացնել ամանորյա զգեստների իրենց նմուշները:
Դրանք տեղ են գտել նաևRevolveհրատարակության ամանորյա թողարկման մեջ, որտեղ Շաինա Շեյքը և նրա գործընկերուհի Ջոզեֆին Սքրայվերը ներկայցրել են յուրահատուկ զգեստներ:
Իսկ ահա Guess-ի ամանորյա գովազդային հացաքածուն ցույց է տալիս, որ կենդանական պատկերները և փայլերը նորաձև են լինելու նաև առաջիկա ձմռանը: Սոլվեյգ Մորկը և Բոժանա Կրիսմաբովիչը փորձել են վառ շրջազգեստները, կոշիկները և պայուսակները:
2014-2015թթ. աշուն-ձմեռ իր հավաքածուի առաջին նմուշներն է ներկայացրել նաև Prada-ն: Հանրահայտ Սթիվեն Մեյզելը լուսանկարել է թոփ-մոդել Միկա Արգանարզին` նոր ոճային ակնոցներով:
Եվ վերջապես` հայնրահայտ թոփ-մոդել Անդրեա Դիակոնին լուսանկարել են H&M-ի նոր` 2014-2015թթ. աշուն-ձմեռ, հավաքածուի նմուշներով` հագեցած թանկարժեք տրիկոտաժով, տպված բարդ պատկերներով, արհեստական մորթիով և այլ տաք ու հարմարավետ իրերով:
Աղբյուր` LADYNEWS.am


















