18:53 , 13 նոյեմբեր, 2014
Armsport.am-ը գրում է․
Աշխարհի եւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել Պորտուգալիայի տարվա լավագույն 32 մարզիկների թվում: Այդ մասին հաղորդում է NBC-ն:
Առաջին տեղն է զբաղեցրել հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն Ռույ Կոշտան, ով հաղթել է 2013 թվականի աշխարհի առաջնության խմբային մրցումներում:
2014 թվականին Ռոնալդուն չի հայտնվել եզրափակչի մասնակիցների թվում:
29-ամյա ֆուտբոլիստը երբեք չի նվաճել այդ տիտղոսը: