18:29 , 13 նոյեմբեր, 2014
GalaTV.am-ը գրում է․
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Թարխան Բատիրաշվիլին, ով Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, սպանվել է:
Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Իսլամի թշնամի Թարխան Բատիրաշվիլի, ով իրեն կոչում է Օմար աշ Շիշանի…Այսպես կլինի բոլոր նրանց հետ, ում գլխում միտք կծագի սպառնալ Ռուսաստանին եւ չեչեն ժողովրդին»,- գրել է Կադիրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ