Դիզայներական գլուխգործոց, որից քչերը կարող են գլուխ հանել (PHOTO)


18:10 , 13 նոյեմբեր, 2014

Սա «Ora Unica»-ն է՝ գեղեցիկ ու պարզ ժամացույց, որի յուրօրինակ դիզայնը պատկանում է Դենիս Գուդոնին։ Առաջին հայացքից թվում է, թե այն զուտ դեկորատիվ է։ Այո, այն իսկապես ավելի շատ ապարանջան է հիշեցնում, քան ժամացույց։ Ժամացույցի միջով անցնող երեք գծերը ժամի, րոպեի ու վայրկյանի ցուցիչներն են։ Այս ժամացույցից ամեն մեկը գլուխ չի հանի։ Եթե Դուք դժվար եք կողմնորոշվում, ապա երկար կմտածեք, երբ Ձեզ հարցնեն՝ ժամը քանիսն է։ Անգամ ամենապունկտուալ մարդը կարող է ուշանալ ժամադրություններից, եթե հույսը դնի այս ժամացույցի վրա։ Այնուամենայնիվ, այն համարվում է դիզեյներական գլուխգործոց ու վաճառվում է 184 դոլարով։