Վերնիսաժի գործով առաջին դատական նիստը՝ նոյեմբերի 21-ին


17:59 , 13 նոյեմբեր, 2014

Վերնիսաժի գործով առաջին դատական նիստը՝ նոյեմբերի 21-ինPanorama.am-ը գրում է․

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով առաջին դատավարությունը կկայանա նոյեմբերի 21-ին: Նիստը նախագահող դատավորն է Գագիկ  Պողոսյանը:

Դատական տեղեկատվական համակարգում նեկայացված մեղադրական եզրակացության համաձայն, Գոռ Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ