18:00 , 13 նոյեմբեր, 2014Երկու հետաքրքրասեր ընձառյուծներն ուսումնասիրում են Volkswagen Polo մեքենան, որը հայտնվել է իրենց տարածքում՝ Յոհանեսբուրգի Ռնգեղջյուրի և առյուծի զբոսայգում։

Քաղցած յագուարը Բրազիլիայի Պիկիրի գետում կոկորդիլոս է որսում։

Ճանճը խաղում է ճյուղի վրա հանգիստ նստած սողունի հետ՝ կանգնելով նրա վրա (Ինդոնեզիա, Սամբաս)։

Լուսանկարիչ Ամոս Նաքումին հաջողվել է լուսանկարել այն պահը, երբ կոկորդիլոսը գողանում է իր GoPro տեսախցիկը Բոցվանայի Օկավանգո Դելտայի տարածքում լողալիս։

Կարմիր եղջերուն Շոտլանդիայում։ Այժմ կարմիր եղջերուների զուգավորման շրջանն է, երբ էգերի հետ զուգաորվելու համար արուները միմյանց հետ պայքար են մղում։ Զուգավորման շրջանից հետո արուները ձմեռը կանցկացնեն ուժերը վերականգնելով՝ հաջորդ տարվա զուգավորման շրջանին պատրաստվելու համար։

Լուսանկարիչ Բարտեկ Օլսզեվսկին լուսանկարել է սմբակներով միմյանց հետ մարտնչող եղջերուներին Լոնդոնի Ռիչմոնդ զբոսայգում։

Նոր բիոնիկական կոշիկները կարող են մարդուն հնարավորություն ընձեռել վազել 11.18 մ/վ արագությամբ, որն օլիմպիական խաղերի ոսկե մեդալի հաղթողի արագությունից վեց անգամ ավելի է։ Կոշիկների նախագծման գաղափարը պատկանում է Քիհի Սեյմորին։ Սեյմորի մոտ գաղափարը հղացել է՝ կենգուրուների ու ջայլամների վազքից ոգեշնչված։ Նրա նախագծած կոշիկները, որոնք դեռևս նախատիպային փուլում են, կաշխատեն ջայլամի ոտքերի աշխատանքի օրինակով՝ դրանց ամրացված ճկուն զսպանակների շնորհիվ։

Նեպալցի Չանդրա Բահադուր Դանգին (ձախից) և թուրք Սուլթան Կոսենը լուսանկարվում են Լոնդոնում՝ Գինեսի աշխարհի ռեկորդների կազմակերպած ֆոտոնախագծի ընթացքում։ Նրանք համարվում են աշխարհի ամենաբարձրահասակ (251 սմ) ու ամենացածրահասակ (54.6 սմ) տղամարդիկ։

Սիդնեյի Բոնդի լողափում մոտ 400 ցուցարարներ ավազի մեջ են խրել իրենց գլուխները՝ Բրիսբենում Մեծ 20-յակի անցկացրած գագաթնաժողովին ընդառաջ՝ որպես հաղորդագրություն Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթի կառավարությանն առ այն, որ կառավարությունն իր «գլուխն ավազի մեջ է պահում»՝ անտեսելով կլիմայական փոփոխությունները։

Պատմաբան ու գիտանական Ժան Կլոդ Դեյը ցուցադրում է Նապոլեոն Բոնապարտի գլխարկը, որը Փարիզի Ֆոնտեյնբլու շրջանում գտնվող Մոնակոյի պալատում պահվող հավաքածուի մասն է կազմում։ Հավաքածուն պահպանվել է արքայազն Լյուիս Երկրորդի կողմից և վաճառքի կհանվի նոյեմբերի 15-ին և 16-ին։ Ավելի քան 1000 առարկաներ, այդ թվում՝ Նապոլեոնի գլխարկը վաճառքի կհանվեն աճուրդում։

Պատուհան լվացողները մեկ ժամից ավել թակարդված էին մնացել Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերի 69-րդ հարկում, մինչև որ փրկարարներն ազատեցին նրանց՝ կոտրելով այդ հարկի ապակին։

67P գիսավորի վրա առաջին անգամ հաջողությամբ վայրէջք կատարած Փիլա հետազոտական կայանից արված գիսավորի առաջին լուսանկարը, որն ուղարկվել է Երկիր ու հրապարակվել Եվրոպական տիեզերական գործակալության թվիթերյան էջում։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Տիեզերագնացության Ֆրանսիայի ազգային խորհրդի նախագահ Ժան-Իվես Լե Գոլը և նախկին տիեզերագնաց Կլաուդի Հեյները 3D ակնոցներ են կրում՝ հետևելով 67P գիսավորի վրա Փիլա հետազոտական կայանի բարեհաջող վայրջքին։

Հնդիկ ուսանողուհիները պարում են Ռաջաստանում՝ Միջազգային 4-րդ ազգային փառատոնի ժամանակ։

Թխկու տերևը սառույցով պատված խոտի վրա՝ Կանզասի Սալինա բնակավայրում։

Մայրամուտին մարդիկ վայելում են նավարկությունը Պակիստանի Իսլամաբադ քաղաքի լճում։

Կամբոջայի Ֆենոմ Պեն բնակավայրի հագուստի արտադրման գործարանի աշխատակիցներն աշխատանքից տուն են վերադառնում։

Կամավորները հանում են 888,246 ձեռագործ կակաչները, որոնք խորրդանշում են Առաջին աշխարհամարտի տարիներին Լոնդոնի աշտարակի մոտ զոհված տղամարդկանց ու կանանց։ Մոտ հինգ միլիոն մարդ է այցելել Փոլ Քումինսիև՝ Թոմ Փայփերի կողմից ստեղծված արվեստի այս գործը տեսնելու համար, որը խորագրվել էր «Արյունով մաքրված կարմիր ցամաքներ ու ծովեր»։ Կակաչները հավաքելու համար մոտ 8000 կամավորների աշխատանք կպահանջվի և երկու շաբաթ ժամանակ։

Բուդապեշտում պարուհիները փորձում են Իվետ Բոզսիկի կողմից բեմադրված Անտիգոնե պարը։

Վարորդը նախապատրաստում է իր մեքենան Ալտո Հոսպիսիոյում կայանալիք Ատակամայի արևային էներգիայով աշխատող մեքենաների մրցարշավին։

Քեմբրիջի դքսուհին հանդիպում է խոստումնալից երիտասարդ սպորտսմենուհի Էմմա Ալլենին Լոնդոնի Սպորտային մարզումների GSK կենտրոնում։

Ֆոտոլրագրողը լուսանկարում է Մեքսիկայի Չիլպանսիգո բնակավայրի քաղաքային կոնգրեսի շենքի մոտ ցուցարարների կողմից կրակի մատնած մեքենաները։
