ԼՂՀ-ում վայրէջք կատարած ուղղաթիռներն անհարմար իրավիճակի մեջ գցեցին ադրբեջանական իշխանություններին


17:31 , 13 նոյեմբեր, 2014

Սերժ Սարգսյանը ընդունում է ադրբեջանցիների մարտահրավերըԼՂՀ-ն ոչ թռիչքային գոտի հայտարարելն ադրբեջանական իշխանությունների կողմից, մեղմ ասած, ծիծաղելի էր... Երևի խոցած ուղղաթիռից ադրբեջանական կողմն ընկել է էյֆորիայի մեջ և կտրվել իրականությունից: Ինչպե՞ս կարելի է ոչ թռիչքային գոտի հայտարարել մի տարածքի նկատմամբ, որը չի գտնվում քո կառավարման կամ գոնե վերահսկողության տակ, էլ չեմ ասում այլ պետություն է՝ իր օրենսդրությամբ և պաշտպանական համակարգով: 
Անգամ միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային շատ հակամարտություններում առանձնացվում են «ոչ արդյունավետ վերահսկվող տարածքներ» հասկացությունը, ինչը մասամբ զրկում է տվյալ տարածքների նկատմամբ հավակնություն ունեցող պետությանը որոշակի իրավասություններից:
Ադրբեջանական հայտարարությունից հետո երևի ժամեր էլ չէին անցել, երբ ԼՂՀ-ում վայրէջք էին կատարում ուղղաթիռներ, ինչն անկասկած ադրբեջանական իշխանություններին դրել է անհարմար իրավիճակում և կանգնեցրել լուրջ հարցերի առջև, որոնց պատասխանն ակնկալում է դեռ ժամեր առաջ կատարված հայտարարությունից ոգևորված հանրությունը: